Ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը խոսել է Ռուսաստանի առաջնության հնարավոր վերսկսման մասին, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով.
«Կարող ենք ավարտին հասցնել մնացած հատվածը: 8 տուր է մնացել, ընդամենը: Եթե ասեն, որ շաբաթվա ընթացքում 2 տուր խաղանք, ամեն ինչ ավելի կհեշտանա: Դա կնշանակի, որ 4 շաբաթ է մնալու: Ամեն ինչ հնարավոր է, քանի որ հետաձգվել է նաև ԵՎՐՈ-2020-ը: Կարելի է ավարտել մրցաշրջանն ու քիչ հանգստանալ. օրինակ՝ մեկ ամսվա փոխարեն 10 օր:
Իհարկե, այս դադարը շատ վատ էր, քանի որ նոր էինք սկսել մարզավիճակ հավաքել», -ասել է Ձագոևը: