Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտնել է, որ իտալական ակումբը հետաքրքրված չէ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչով, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք հրաշալի թիմ ունենք և նոր խաղացողներ չենք փնտրում:
Այո, Ռակիտիչը որակյալ ֆուտբոլիստ է, սակայն, մեզ պետք չէ»,- ասել է Պարատիչին:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմը»: