«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Միլանը»։
«Մենք հանդիպեցինք, երբ ես Գերմանիայում էի։
Չեմ ճանաչում նրան, բայց կարդացածիցս հասկացել եմ, որ նա սիրահարված է եղել Սակիի «Միլանին»։ Բայց ես չգիտեմ նրա մեթոդոլոգիան։
«Միլանում» պիտի վախենան թույլ մարզիչներից, ոչ թե արտասահմանցի»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում MilanNews.it-ը։