«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել «Միլան»։
Իտալական ակումբը պատրաստ է իսպանացիներին 35 մլն եվրո ու բոնուսներ առաջարկել 22-ամյա սերբ ֆուտբոլիստի համար։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
«Միլանում» Յովիչը կարող է հարձակման գծում միանալ խորվաթ Անտե Ռեբիչին, որի հետ խաղացել է Գերմանիայում։
Հիշեցնենք, որ Յովիչը «Ռեալ» էր տեղափոխվել «Այնտրախտից» նախորդ ամառ 60 մլն եվրոյով։
Լա Լիգայի 15 խաղում Յովիչը խփել է 2 գոլ ու դարձել 1 փոխանցման հեղինակ։