Օգոստոսի 28-ին կայացավ Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը։ Չորս զամբյուղներում ընդգրկված 36 ակումբներն իմացան իրենց մրցակիցներին, իսկ հիմնական փուլի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 16-ին:
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի այս փուլում հանդես եկող «Արարատ-Արմենիան» կմրցի եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբների, այդ թվում՝ իտալական «Միլանի» և նիդերլանդական ԱԶ-ի հետ։
«Արարատ-Արմենիայի» մրցակիցները լիգայի փուլում
- ԱԶ (Նիդերլանդներ)
- «Միլան» (Իտալիա)
- «Սպարտա» (Չեխիա)
- «Զալցբուրգ» (Ավստրիա)
- «Ցելյե» (Սլովենիա)
- «Յագելոնիա» (Լեհաստան)
- ՆԵԿ (Նիդերլանդներ)
- «Տորեենսե» (Պորտուգալիա)
Եվրոպա լիգա 2026/27․ Բոլոր թիմերի վիճակահանության արդյունքները
/i/j/k/1787916865757740553.png)
/i/f/h/17879168821535605700.png)
/i/o/s/1787916899141130688.png)
/i/u/n/178791691388200528.png)
























































