ՄՅՈւ-ի ղեկավարությունը ակնկալում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին:
«Կարմիրները» նրան դիտարկում են որպես կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխարինող: Մանկունյանցիները պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 60 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» նույնպես հավակնում է Ռայսին:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին առանձնացրել է որպես հիմնական տրանսֆերային թիրախ, հայտնում է Le10Sport-ը: Ըստ աղբյուրի, եթե գործարքը չկայանա, ապա «մանկունյանցիները» պատրաստել են մի շարք այլընտրանքային տարբերակներ։