Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին»։
Հանդիպումն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 1:0: Երևանյան ակումբի միակ գոլը խփեց Կացույուկի Իշիբաշին 69-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 7 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։ «Շիրակը» 4 միավորով 7-րդն է։
Հաջորդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» կհյուրընկալվի Չարենցավանի «Վանին»։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































