Գերմանական ֆուտբոլային լիգան (DFL) մտադիր է 2019/20 մրցաշրջանը վերսկսել մայիսի 15-ին: Այս մասին հայտնում է Sport Informations Dienst-ը:
Մայիսի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նախարարների հետ, որի ընթացքում որոշում կկայացվի երկրում մարզական միջոցառումների անցկացման վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայում 2019/20 մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիս 9-ին, իսկ խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների: Սակայն երկրում կորոնավիրուսով վարակման նոր ալիք է բարձրացել, ինչի արդյունքում այս տարբերակը քիչ հավանական է: