ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան առանձնացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտներին։ Պորտուգալացի ֆուտբոլիստն իր հավակնորդների կարճ ցանկում ընդգրկել է թիմակիցներին։
«Կվարացխելիան՝ Չեմպիոնների լիգայում ունեցած մրցելույթներից հետո, Դեմբելեն՝ իր անհավանական մրցաշրջանից հետո, կամ Ֆաբիան Ռուիսը, որը նվաճեց հնարավոր ամեն ինչ… Ինձ համար ընտրությունը հենց այս երեք ֆուտբոլիստների միջև է»,- Վիտինյայի խոսքն է մեջբերում The Touchline-ը։
Նշենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ևս կարծիք էր հայտնել, որ «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Ֆաբիան Ռուիսին։
Հիշեցնենք, որ այս տարի հեղինակավոր անհատական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա ոչ թե Փարիզում, այլ Լոնդոնում։ Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին։



























































