Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց 2026 թվականի Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում։ Հենց Բելինգհեմն էր, որ գրանցեց վերջնական հաշիվը, երբ Անգլիան 6-4 հաշվով հաղթեց Ֆրանսիային։
Opta-ի փորձագետները նշում են մի հետաքրքիր փաստ. Բելինգհեմի գոլը «Ռեալ Մադրիդը» ներկայացնող ֆուտբոլիստների շրջանում 100-րդ գոլն է Աշխարհի առաջնություններում։ «Ռեալը» առաջինն է, որ հասել է այս նշաձողին։
«Բավարիան» երկրորդն է՝ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստների կողմից խփված 87 գոլով։ Լավագույն հնգյակում են նաև «Բարսելոնան» (78 գոլ), «Ինտերը» (76 գոլ) և «Յուվենտուսը» (62 գոլ)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը, որում կհանդիպեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































