Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից (2-0) հետո գովեստի խոսքեր է հնչեցրել կիսապաշտպան Դանի Օլմոյի հասցեին։
«Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է։ Նա ունիվերսալ է և կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Նա էլ ավելի է ուժեղանում, երբ նրա կողքին խաղում են այնպիսի վառ ֆուտբոլիստներ, ինչպիսին Ռոդրին է։ Այս խաղում նա ամեն ինչ գերազանց արեց։ Հնարավոր է, նա այն խաղացողը չէ, որը հաճախ է հայտնվում թերթերի վերնագրերում, սակայն նրա ֆուտբոլային ինտելեկտը միանգամայն յուրահատուկ է։ Ժամանակը ցույց տվեց, որ մենք չէինք սխալվել նրա հարցում»,- դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Անգլիայի և Արգենտինայի հավաքականների միջև աշխարհի առաջնության մյուս կիսաեզրափակիչի հանդիպումը կկայանա այսօր։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































