Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Պեդրո Պոռոն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի՝ Ֆրանսիայի դեմ կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանացին խաղադաշտում անցկացրել է 84 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ 60-րդ րոպեին Պոռոն աչքի է ընկել խփած գնդակով։ Դանի Օլմոյի փոխանցումից հետո նա ներխուժել է տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավել Մայք Մենյանի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։
Բացի արդյունավետությունից, Պոռոն նաև ակտիվորեն օգնել է թիմին պաշտպանությունում։ Նրա հաջող գործողությունների թվում են Լյուկա Դինի դեմ կատարած ժամանակին սահանկումն ու Կիլիան Մբապեի մասնակցությամբ վտանգավոր գրոհին խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին 16 տարվա դադարից հետո նվաճել է աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կմրցի Անգլիա — Արգենտինա զույգի հաղթողի դեմ։
























































