«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին Իսպանիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը:
16-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ հայտնվել է Իսպանիայի Մ-17 հավաքականի ընդլայնված հայտացուցակում Բրազիլիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնության համար:
Անսու Ֆատին ծնվել է Գվինեա Բիսաուում:
Նա ցանկության դեպքում կարող էր հանդես գալ նաև Պորտուգալիայի հավաքականում, սակայն ընտրությունը կանգ է առել Իսպանիայի վրա:
Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Ֆատին մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: