Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է 50 միլիոն եվրոյի դիմաց վաճառել հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերային իրավունքները ֆրանսիական ՊՍԺ-ին։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել մոտ 45 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Իսպանական ակումբը չի խոչընդոտի հարձակվողի հեռանալուն, սակայն մտադիր է կոշտ դիրքորոշում ցուցաբերել գնահատման հարցում և չի նախատեսում իջեցնել պահանջվող գինը։
Տորեսը բանակցությունների առաջադեմ փուլում է ՊՍԺ-ի հետ։ Փարիզեցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է ունիվերսալ հարձակվող ստանալ հարձակման կենտրոնն ուժեղացնելու նպատակով և անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով, ում հետ նախկինում աշխատել է Իսպանիայի ազգային հավաքականում։
Ֆերանի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է ևս մեկ տարով: Համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններն առայժմ առաջընթաց չեն գրանցել: Տորեսի վաճառքը կարող է նաև օգնել կատալոնական ակումբին Մադրիդի «Ատլետիկոյից» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի իրականացման հարցում:
Ավարտված ակումբային մրցաշրջանում 26-ամյա Տորեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 21 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ընթացիկ աշխարհի առաջնությունում նա Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման և աչքի է ընկել 1 գոլային փոխանցմամբ:


























































