«Նոան» 26/27 մրցաշրջանը կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Զիմբրուի» դեմ արտագնա խաղով՝ հուլիսի 23-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Աբովյանում։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» որակավորման առաջին փուլի առաջին հանդիպմանը մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մարսաշլոկին», իսկ «Ալաշկերտը» Երևանում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ելիմայի» հետ։




























































