Հուլիսի 2-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց 10th Batumi Municipality Cup շախմատի միջազգային մրցաշարը:
Հայաստանից ընդհանուր մասնակցեց 135 շախմատիստներ:
Ա խմբում Հովիկ Հայրապետյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Բ Խմբում Հակոբ Հակոբյան 2-րդն էր, իսկ Արա Նալբանդյանը Գ խմբում 3-րդն էր։
Մինչև 12 տարեկանների աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Արիանա Չիլինգարյանը։
Հատկապես ուշադրության են արժանի մինչև 8 տարեկանների աղջիկների խմբում ընդգրկված մեր մարզիկների ելույթները։
Առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցեց Ստելլա Բարսեղյանը։ 9 տուրից հետո նա 5,5 միավորով 4-րդն էր։ Հիանալի անցկացրած մրցաշար ու վստահ խաղ, որը մեծ ճանապարհի սկիզբ կարող է լինել։
























































