Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական դիմակայությունում Բելգիայի ազգային հավաքականը վստահ խաղ ցուցադրեց և 4:1 հաշվով խոշոր հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Բելգիացիները հաշիվը բացեցին արդեն 9-րդ րոպեին՝ Շառլ դե Կետելարեի դիպուկ հարվածի շնորհիվ։ Թեև 31-րդ րոպեին Մալիկ Թիլմանը վերականգնեց հավասարությունը, ընդամենը երկու րոպե անց՝ 33-րդ րոպեին, նույն Դե Կետելարեն դարձավ դուբլի հեղինակ և կրկին առաջ մղեց եվրոպական թիմին։ Երկրորդ խաղակեսում բելգիացիներն ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանը. 57-րդ րոպեին Հանս Վանակենը խփեց երրորդ գնդակը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+3-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն դրեց վերջակետը՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։
Այսպիսով, Բելգիայի ազգային հավաքականը հաղթական նոտայով շարունակում է պայքարը մունդիալում և, ինչպես արդեն հայտնի է, քառորդ եզրափակիչում մրցելու է Իսպանիայի ընտրանու հետ:
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
























































