ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է թիմի ապագայի մասին։
«Թիմում կան Մաքթոմինին, Բրունուն ու Պոգբան։ Հարձակման գծում՝ Ռեշֆորդը, Մարսիալը՝ ձախ կողմից, Ջեյմսը կամ Սանչոն, եթե նրան ձեռք բերեն, աջից։
Մյուսները կմտածեն, որ եթե այս տղաներն այսօր լավ մարզավիճակում են, ապա իրենց համար դժվար օր կլինի։ Այս ակումբն անհավանական հնարավորություններ ունի։ Եթե ՄՅՈՒ-ն համախմբվածություն դրսևորի, թիմը, որն ուղղակի ծաղկման համար է ստեղծված, ապշեցուցիչ կլինի։
Մեզ պետք է պատրաստ Պոգբա, նա պետք է ՄՅՈՒ-ին։ Անհրաժեշտ է հասկանալ՝ կարո՞ղ է նա փոխադարձ կապ ստեղծել այն խաղացողների հետ, որոնց հիմա ձեռք է բերելու Սուլշերը։ Ամեն ինչ կախված է Պոգբայից, բայց Սուլշերը ամեն դեպքում կուժեղացնի թիմը անկախ նրանից կմնա Պոգբան, թե ոչ»,-ասել է Ֆերդինանդն իր յութուբյան ալիքի եթերում։