Աաշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Անգլիայի հավաքականը ծանրագույն պայքարում կամային հաղթանակ տարավ Կոնգոյի ԴՀ-ի ընտրանու նկատմամբ՝ առավելության հասնելով 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին աֆրիկյան թիմի ֆուտբոլիստները. արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ Բրայան Ցիպենգան։ Անգլիացիներին երկար ժամանակ չէր հաջողվում կոտրել մրցակցի դիմադրությունը, սակայն երկրորդ խաղակեսի վերջնամասում իրեն դրսևորեց Հարի Քեյնը։
Անգլիայի հավաքականի ավագը 75-րդ և 86-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հատկանշական է, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց Էնթոնի Գորդոնը։
Այս դրամատիկ հաղթանակի շնորհիվ Անգլիայի ազգային հավաքականը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցելու է Մեքսիկայի ընտրանու հետ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































