«Նոթինգհեմ Ֆորեսթի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կմիանա «Մանչեսթեր Սիթիին» 150 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Սա Անդերսոնի տրանսֆերը դարձնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեքը։
23-ամյա Անդերսոնը նախորդ մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում։ Երիտասարդ ֆուտբոլիստն «անտառապահներին» միացել է երկու տարի առաջ՝ 2024 թվականին, «Նյուքասլ Յունայթեդից» 41 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելուց հետո։
Նախկինում հաղորդվել էր նաև, որ Անդերսոնի տեղափոխությունը «Սիթի» հետաձգվում է «Ֆորեսթի»՝ միայն հուլիսին գործարքն իրականացնելու ցանկության պատճառով։


























































