«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովաննի Կոբոլի Ջիլին խոսել է մրցաշրջանը Իտալիայում վերսկսելու մասին և քննադատել դարպասապահ Ջիանլիջի Բուֆոնին՝ Պաուլո Դիբալային գրկելու համար, ով հետագայում բացահայտվեց, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Խաղացողները, ովքեր կանոնավոր կերպով ստուգվում են, ավելի քիչ հավանական կլինի նրանվ կորոնավիրուսով վարակվելը, քան հասարակական տրանսպորտի մարդկանց դեպքում: Ճիշտ կլինի, եթե մցաշրջանը վերսկսվի՝ ապահովելով առավելագույն անվտանգություն: Խնդիրը միայն մարզադաշտերում է:
Ես չեմ հասկանում Սպադաֆորայի՝ սպորտի նախարարի կասկածները: Մրցաշրջանը պետք է վերսկսվի առանց հանդիսականների, դա անխուսափելի է: Ֆուտբոլիստների համար դժվար կլինի, բայց համենայն դեպս մենք կվերականգնենք ֆուտբոլը Իտալիայում:
Բուֆոնը ինձանից ընկերական նկատողություն էր ստացել վերջին խաղում Դիեբալային համբուրելու և գրկելու համար: Պետք է զսպենք էմոցիաների արտահայտումը, եթե մրցաշրջանը շարունակվի», — ասել է Կոբոլի Ջիլին Radio Nuovo-ին տված հարցազրույցում: