«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իտալական Ա Սերիայի ներկայիս մակարդակի մասին։
«Մեր ֆուտբոլը փոխվել է, մենք հաջորդում ենք Անգլիայի Պրեմիեր լիգային։ Մենք փոխվել ենք մեր գլխում, և ես մտածում եմ շատ մարզիչների մշակութային հեղափոխության մասին. այժմ մենք հաճույքով ենք դիտում Ա Սերիայի հանդիպումները»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Այս պահին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատալանտան», որը վաստակել է 40 միավոր։ «Նապոլին» 38 միավորով երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը 34 միավորով եզրափակում է «Ինտերը»։ Նշենք, որ Ներաձուրիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:



























































