Ըստ L’Équipe-ի, Ֆրանսիայում որոշվել է, թե ինչպես պետք է բաշխվեն թիմերի տեղերը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում՝ մրցաշրջանի վաղաժամ ավարտից հետո։ Թիմերի զբաղեցրած տեղերը կորոշվեն արդեն իսկ անցկացրած 28 տուրերի արդյունքներով։
Որոշվել է, որ ակումբների մրցաշրջանի արդյունքները կորոշվեն մրցաշարային աղյուսակի ներկայիս դասավորվածությամբ: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը 2019/20 մրցաշրջանում հռչակվում է ՊՍԺ-ն: Չեմպիոնների լիգայում, բացի փարիզցիներից, կխաղան նաև «Մարսելը» և «Ռենը», որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը:
Եվրոպա լիգայում Ֆրանսիան կներկայացնեն «Լիլը» (4-րդ տեղ), «Ռեյմսը» (5-րդ) և «Նիցցան» (6-րդ): «Ամյենը» (19-րդ) և «Թուլուզը» (20-րդ) դուրս են մնում առաջնությունից և հաջորդ մրցաշրջանում կմեկնարկեն արդեն Լիգա 2-ում:
Արժե նաև նշել, որ «Լիոնը» (7-րդ տեղ) 1997 թվականից ի վեր առաջին անգամ կմնա առանց եվրագավաթների:
PSG will be crowned 2019-20 Ligue 1 champions despite the league being voided, according to L’Equipe 👀
— Goal (@goal) April 30, 2020
FAO: Liverpool 😉 pic.twitter.com/loUP2k8eo1