Ըստ Mundo Deportivo-ի, «Ռեալը» սահմանել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը:
Աղբյուրը հայտնում է, որ մադրիդյան ակումբը մտադիր է վաստակել 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպանի վաճառքից 40 միլիոն եվրո: Խամեսի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 13 խաղ, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է երկու ակումբի հետ, գրում է AS-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մենդեշը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենթուսի» հետ։«Արքայական» ակումբում ցանկանում են վաճառել Խամեսին և Գարեթ Բեյլին առաջիկա ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մենդեշը ցանկանում է Խամեսին տեղափոխել Իտալիայի Ա սերիա։ Առավել հավանական է թվում «Յուվենթուսի» տարբերակը։ Սակայն վերջերս բավականին լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Էվերտոնը»։