Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ է դարձել աշխարհի 2026 թվականի առաջնության I խմբի առաջին տուրի՝ Սենեգալի դեմ խաղում, որտեղ «եռագույնները» հաղթանակ են տոնել 3-1 հաշվով։
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է ֆրանսիացու ցուցադրած խաղի վերաբերյալ իր տպավորություններով․
«Մբապեն բացարձակ գերաստղ է: Ես դեռ ընդմիջմանն ասացի, որ որպես հարձակվող դու բախտավոր ես, քանի որ կարող ես անցկացնել այնպիսի հիասթափեցնող 45 րոպե, ինչպիսին նա ունեցավ առաջին խաղակեսում, իսկ հետո դուրս գալ դաշտ ու այդպիսի տպավորիչ երկրորդ խաղակես անցկացնել։ Նա պարզապես անհավանական է: Կասկած չկա, որ այս մրցաշարի ընթացքում նա կդառնա աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC One-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրել է 14-ի։ Մրցաշարի բացարձակ ռեկորդը մինչ այս պատկանում էր Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ), սակայն հենց այս գիշեր պատմական նվաճում է գրանցել Լիոնել Մեսսին։ Ալժիրի դեմ խաղում (3-0) ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ արգենտինացին իր գոլերի քանակը հասցրել է 16-ի և հավասարվել Կլոզեի ռեկորդին։























































