«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով 2026 թվականի Աշխարհի առաջնությունում աշխատում է որպես մեկնաբան, դժգոհություն է հայտնել մրցաշարում նախատեսված՝ ջրային բալանսը վերականգնելու դադարների կապակցությամբ։
ԱԱ-2026-ի յուրաքանչյուր խաղ ներառում է նմանատիպ երկու ընդմիջում՝ առաջինը 25-րդ րոպեին, երկրորդը՝ 70-րդ։ Կլոպի կարծիքով՝ այս դադարները խաղը բաժանում են չորս հատվածի և աղավաղում դրա բուն էությունը։
Գերմանացի մասնագետը կարծում է, որ դադարները, որոնք ի սկզբանե նախատեսված էին ֆուտբոլիստներին օգնելու համար, ՖԻՖԱ-ի համար հովանավորների միջոցով ավելի շատ գումար վաստակելու պատրվակ են դարձել։
Հեռուստաընկերություններն օգտագործում են այդ րոպեները գովազդային հոլովակներ ցուցադրելու համար, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում նաև հեռուստադիտողների շրջանում։
«Ֆուտբոլը զավթում են օդորակիչներով գրասենյակներում թաքնված կառավարիչները։ Ջրային բալանսը լրացնելու դադարները ներկայացվում էին որպես խաղացողների բարեկեցությունը պաշտպանելու միջոց՝ ազնիվ նախաձեռնություն շոգ եղանակի պայմաններում։
Բայց իրականում դա ոչ այլ ինչ է, քան հովանավորների համար կառուցված ոսկեզօծ վանդակ։ Նախկինում ֆուտբոլը գլխավոր իրադարձությունն էր, իսկ հիմա այն վտանգված է վերածվելու ընդամենը ֆոնային երաժշտության՝ գովազդային շոուի համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































