Ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն այս ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»։ Ինչպես հայտնում է իսպանական El Nacional պարբերականը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ է ցանկանում պաշտպանին տեսնել իր գլխավորած թիմի կազմում։ Իսպանացի մասնագետը բարձր է գնահատում Կունդեի խաղային որակները և արդեն խնդրել է ակումբի պատասխանատու անձանց մոտ ժամանակներս փորձել հաջողությամբ ավարտին հասցնել խաղացողի տրանսֆերային գործարքը։
Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2022 թվականին՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ավարտված 2025/26 մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































