Հայտնի մարզիչ Սերգեյ Տաշուևը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Վերջին շրջանում մամուլը թիմի ավագի անունը կապում է ինչպես եվրոպական, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։
«Այսօր ֆուտբոլը զարգանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ շատ աստղեր են հավաքված։ Սպերցյանը կարող է խաղալ այդ մակարդակում։ Նա կարող է մի քանի տարի հանդես գալ Մերձավոր Արևելքում, վաստակել այն, ինչ իրեն պետք է, և նրան դեռ ժամանակ կմնա Եվրոպայում խաղալու համար։ Նա կարող է հենց այսպիսի բիզնես-պլան ունենալ։
Ինձ համար դժվար է հասկանալ նրա ցանկությունը, քանի որ նրբություններին ծանոթ չեմ։ Նա այդ որոշումը հենց այնպես չի կայացրել, քննարկել է ընտանիքի և գործակալի հետ։ Իրենք ավելի լավ գիտեն, իսկ մենք ի՞նչ իրավունք ունենք դատելու. պարզ է, որ մենք կցանկանայինք երկրպագել Սպերցյանին այնպես, ինչպես Սաֆոնովին՝ ՊՍԺ-ում։ Դա նրա որոշումն է, բայց, կարծում եմ, նա դեռ կհասցնի խաղալ բարձր մակարդակով»,- Տաշուևի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру»-ն։
Հիշեցնենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալը 26-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։
























































