Հայաստանի ազգային հավաքականի՝ Մոլդովայի ընտրանու միջև կայանալիք առաջիկա ընկերական հանդիպման մեկնարկային ժամը ենթարկվել է փոփոխության:
«Հունիսի 9-ին կայանալիք Հայաստան-Մոլդովա ընկերական խաղի ժամը փոխվել է: Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս խաղից 3 օր առաջ՝ հունիսի 6-ին, Եղիշե Մելիքյանի գլխավորած մեր ընտրանին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Ղազախստանի հավաքականին:




























































