Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է իր նախկին ակումբի՝ ՊՍԺ-ի Չեմպիոնների լիգայում երկրորդ տարին անընդմեջ տարած հաղթանակին։
Ֆրանսիացի աստղը փարիզյան թիմի գույները պաշտպանել է յոթ մրցաշրջան, սակայն այդպես էլ չի կարողացել նվաճել ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը։ Նրա հեռանալուց հետո ՊՍԺ-ն արդեն երկրորդ անգամն է հաղթանակ տոնում Չեմպիոնների լիգայում։
Փարիզցիների պաշտպան և Մբապեի մտերիմ ընկեր Աշրաֆ Հաքիմին այս նվաճման առիթով գրառում է կատարել Ինստագրամի իր էջում։ Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել գավաթի հետ և կից գրել՝ «Երկու անգամ անընդմեջ = 3»՝ դրանով իսկ ակնարկելով հաջորդ մրցաշրջանում ևս Չեմպիոնների լիգայում հաղթելու ցանկության մասին։ Մբապեն Հաքիմիի հրապարակմանն արձագանքել է սրտիկի երեք էմոջիով։
Посмотреть эту публикацию в Instagram


























































