Լոնդոնի «Չելսին» ծաղրել է իր սկզբունքային մրցակից «Արսենալին» 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում կրած պարտությունից հետո։ Հիշեցնենք, որ վճռորոշ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ՊՍԺ-ն հաղթել էր 4-3 հաշվով։
Հանդիպման ավարտից անմիջապես հետո «Չելսին» հրապարակում է արել՝ առաջարկելով երկրպագուներին և «զինագործների» ֆուտբոլիստներին այցելել ակումբի թանգարան, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ տեսք ունի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Լոնդոնյան մյուս ակումբն այս մրցաշարում հաղթել է երկու անգամ՝ 2011/12 և 2020/21 մրցաշրջաններում։
«Բարի գալուստ տիտղոսների լոնդոնյան տուն: Ամրագրեք ձեր էքսկուրսիան «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հենց հիմա»,- գրել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Come and visit London’s Home of Trophies. 🏆
Book your Stadium Tour at Stamford Bridge now. ⭐️⭐️
— Chelsea FC (@ChelseaFC) May 30, 2026
Նշենք, որ «Արսենալն» իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ չի հաղթել Չեմպիոնների լիգայում՝ երկու անգամ կանգ առնելով բաղձալի տիտղոսից մեկ քայլ հեռու։ Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ից կրած պարտությունից բացի, լոնդոնցիները գլխավոր եվրագավաթի եզրափակիչում զիջել էին նաև 2005/06 մրցաշրջանում՝ 1-2 հաշվով պարտվելով «Բարսելոնային»։




























































