Մադրիդի «Ռեալի» հավանական նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնկալում է հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում տեսնել 19-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ տաղանդավոր բրազիլացին մտնում է ինչպես պորտուգալացի մասնագետի, այնպես էլ Մադրիդի «Ռեալի» ղեկավարության երկարաժամկետ ծրագրերի մեջ: Ակումբում մեծ հույսեր են կապում երիտասարդ հարձակվողի հետ՝ դիտարկելով նրան որպես թիմի ապագա կորիզի և նախագծի կարևոր մաս:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը Էնդրիկը վարձավճարային հիմունքներով անցկացրել է ֆրանսիական «Լիոնում», որտեղ կարողացել է լավագույնս դրսևորել իրեն:
Ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 հանդիպումներում հարձակվողն իր ակտիվում գրանցել է 8 գոլ և 8 արդյունավետ փոխանցում:
Փայլուն ելույթների շնորհիվ 19-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը:




























































