ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հնչեղ հայտարարությանը: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը տոնելիս Արտետան վստահեցրել էր. «Շաբաթ օրը մենք կդառնանք Եվրոպայի չեմպիոն»։
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալն արդեն իսկ լավագույն մոտիվացիան է, մնացածն այնքան էլ կարևոր չէ։ Վաղը մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչն է լավագույնը ՊՍԺ-ի համար, և ցուցադրենք այն ամենը, ինչի ընդունակ ենք։
Ակումբի պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկությունը հիանալի է։ Բայց այս մրցաշարում անընդմեջ երկու անգամ հաղթելու հնարավորությունն էլ ավելի է մոտիվացնում: Այնուամենայնիվ, չենք ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել»,- նախախաղային ասուլիսում ասել է Էնրիկեն։
Չեմպիոնների լիգայի ՊՍԺ — «Արսենալ» եզրափակիչ հանդիպումը կկայանա շաբաթ՝ մայիսի 30-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20:00-ին։




























































