Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի դեմ կայանալիք եզրափակիչ հանդիպման սպասելիքներով:
«Մենք պետք է մեծ համարձակությամբ մոտենանք ՊՍԺ-ի դեմ խաղին։ Բոլորն աջակցում են մեզ: Մենք շատ լավ ենք վերլուծել ՊՍԺ-ի խաղը, ինչպես նաև հասկացել ենք նրանց գործողությունների բուն տրամաբանությունը։ Թիմբերը 100 տոկոսով պատրաստ է եզրափակչին խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում: Մադուեկեն նույնպես պատրաստ է»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Արսենալն» իր պատմության մեջ միայն մեկ անգամ է հանդես եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: 20 տարի առաջ «զինագործները» 1-2 հաշվով զիջել են «Բարսելոնային»:
ՊՍԺ — «Արսենալ» վճռորոշ հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին




























































