Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Դոնիել Մալենի տրանսֆերային իրավունքները գնելու մասին:
Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ նիդերլանդցի հարձակվողը հռոմեական ակումբին միացել էր հունվարին՝ վարձակալական հիմունքներով:
Այս կարճ ժամանակահատվածում Մալենը հասցրել է տպավորիչ արդյունավետություն ցուցադրել՝ Ա Սերիայի շրջանակում անցկացրած 18 հանդիպումներում դառնալով 14 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքն այժմ գնահատվում է 35 միլիոն եվրո:
Նշենք նաև, որ Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» վաստակել է 73 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, ինչը մայրաքաղաքային թիմին թույլ է տվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճել:



























































