Բրազիլացի հանրահայտ, լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան։
Այսօր` մայիսի 26-ի վաղ առավոտյան, 2005 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակի դափնեկրին նկատել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Նախնական տեղեկություններով՝ 46-ամյա լեգենդը, որն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Միլանի» կազմում, մայրաքաղաք Երևանում մասնակցելու է հատուկ միջոցառման։
Հիշեցնենք, որ նա իր պրոֆեսիոնալ ելույթներին պաշտոնապես հրաժեշտ է տվել 2015 թվականին։
Տեսանյութը՝ Voyex_Armenia-ի instagram-յան էջից
View this post on Instagram




























































