Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն կարող է հայտնվել «Ռոմայում»: Corriere dello Sport-ը հայտնում է, որ իտալական ակումբը պատրաստ է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել փորձառու ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը ամռանը ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պեդրոն անցկացրել է 18 հանդիպում և դարձել ՝ 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: