Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին պատմել է, որ ժամանակին կարող էր հայտնվել «Յուվենտուսում», հաղորդում է Football Italia-ն:
«2013-ին մոտ էի «Յուվենտուս» տեղափոխվելուն, բայց Գալիանիի ցանգից հետո ՝ փոխեցի որոշումս:
Ես միլանյան ակումբի երկրպագու եմ և չէի կարող մերժել Գալիանիի առաջարկը:
Իհարկե, ես «Ինտերն» էլ եմ սիրում: Միլանը հրաշալի քաղաք է»,- ասել է Բալոտելին:
Հիշեցնենք, որ Բալոտելին «Մանչեսթեր Սիթիից» էր տեղափոխվել «Միլան»:
Իտալիայի այս մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 5 գոլի հեղինակ: