Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչ՝ 38-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ՝ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 24-րդ րոպեին հեղինակեց դաշտի տերերի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ Երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին, հյուրերի պաշտպան Քրիստիան Կաբասելեն կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Այսպիսով, մրցաշրջանի վերջնարդյունքում «Նապոլին» վաստակեց 76 միավոր և գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» 50 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































