Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է թիմի անգլիացի գոլահար Հարի Քեյնի մասին Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում մյունխենյան թիմի հաղթանակից հետո։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 3-0 հաշվով առավելության է հասել «Շտուտգարտի» նկատմամբ՝ անգլիացի հարձակվողի ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ։
«Քեյնը լավագույն տրանսֆերն է, որը մենք երբևէ իրականացրել ենք»,- հանդիպումից հետո Das Erste-ին տված հարցազրույցում նշել է Հյոնեսը։
Երբ լրագրողը հիշեցրել է Քեյնի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը, Հյոնեսը բավականին կտրուկ է արձագանքել.
««Բավարիան» այն ակումբն է, որը գնում է, այլ ոչ թե վաճառում… Բացի այդ, «Բարսելոնան» միևնույն է գումար չունի»։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնն ակումբային մակարդակում անցկացրած 51 հանդիպումներում արդեն դարձել է 61 գոլի հեղինակ։



























































