Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կատարած հրապարակմանը:
Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել է գերմանական ակումբի պաշտոնական էջի տեղադրած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է Գերմանիայի առաջնությունում իր մասնակցությամբ խաղային դրվագներից մեկը:
Բուն տեսանյութը համատեղ հրապարակվել է «Բորուսիայի» և Բունդեսլիգայի ինստագրամյան էջերի կողմից։ Կարճ հոլովակում ներկայացված են հայ կիսապաշտպանի ուշագրավ գործողությունները խաղադաշտում։
Տեսանյութին կից գերմանական ակումբի մամուլի ծառայությունը կատարել է «Մաքուր տեխնիկա» գրառումը՝ հատուկ նշելով ֆուտբոլիստի պաշտոնական էջը։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» գույները պաշտպանել է 2013-ից 2016 թվականներին, որից հետո տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգա։ Ներկայումս փորձառու ֆուտբոլիստը հանդես է գալիս միլանյան ակումբի կազմում, որի հետ վերջերս նվաճել է Իտալիայի առաջնության 21-րդ չեմպիոնական տիտղոսը։




























































