Հայտնի մարզական The Athletic պարբերականը կազմել է եվրոպական թոփ-5 լիգաների 2025/2026 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Ուշագրավ է, որ լավագույնների թիմում ընդգրկվել է միանգամից հինգ ֆուտբոլիստ ֆրանսիական ՊՍԺ-ից։ Երկուական ներկայացուցիչ ունեն Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Արսենալը», իսկ ահա իսպանական գրանդներից՝ Մադրիդի «Ռեալից» ու «Բարսելոնայից», խորհրդանշական թիմում տեղ է գտել մեկական ֆուտբոլիստ։
The Athletic-ի վարկածով 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Դավիդ Ռայա («Արսենալ»)
Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ)
Կիսապաշտպաններ՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), Վիտինյա (ՊՍԺ), Ժոաու Նևեշ (ՊՍԺ)
Հարձակվողներ՝ Մայքլ Օլիսե («Բավարիա»), Լամին Յամալ («Բարսելոնա»), Հարի Քեյն («Բավարիա»)
























































