«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել որպես իր թիմակից։
«Այն ֆուտբոլիստը, որի հետ կցանկանայի հանդես գալ նույն թիմում, Հարի Քեյնն է», — Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal պարբերականը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականին՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետ մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը գերմանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 32-ամյա գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։



























































