Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի հեղինակավոր մասնագետ Կառլո Անչելոտին կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով՝ առանձնացնելով գալիք մունդիալի գլխավոր հավակնորդներին։
«Արգենտինա, Բրազիլիա, Անգլիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա… Բազմաթիվ հավաքականներ են պայքարելու չեմպիոնական տիտղոսի համար: Սակայն նրանցից և ոչ մեկն իդեալական չէ։ Մենք ի զորու ենք մրցակցել բոլորի հետ», — իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մունդիալը համատեղ կհյուրընկալեն երեք երկրներ՝ Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի ազգային ընտրանին է։
























































