Մադրիդի «Ռեալի» ավագի թևկապը Դանի Կարվախալի հեռանալուց հետո կփոխանցվի Ֆեդերիկո Վալվերդեին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ուրուգվայցի կիսապաշտպանը կստանա հիմնական ավագի կարգավիճակը, իսկ «արքայական» ակումբի փոխավագ կնշանակվի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Հատկանշական է, որ ղեկավարության այս որոշման վրա չի ազդել նույնիսկ Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտը։
Այս ամենով հանդերձ, ուրուգվայցի ֆուտբոլիստի ապագան մադրիդյան ակումբում դեռևս անորոշ է, քանի որ նրա տրանսֆերով ակտիվորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։



























































