Ժոզե Մոուրինյուն մոտ է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն։ Պորտուգալացի մասնագետն արդեն հստակեցրել է այն ֆուտբոլիստի անունը, ում իր ապագա ծրագրերում չի տեսնում։
Լրագրող Միգել Սերանոյի տեղեկություններով՝ Մոուրինյուն մտադիր է հրաժեշտ տալ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը պարզապես չի տեղավորվում մարզչի տակտիկական սխեմաներում։ Նշվում է, որ «արքայական» ակումբը պատրաստ է վաճառել Կամավինգայի տրանսֆերը, որպեսզի ստացված միջոցներով երկու նոր կիսապաշտպան ձեռք բերի։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդուարդո Կամավինգան Մադրիդի «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































