Իսպանական Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ «Սևիլյայի» նկատմամբ:
Հանդիպման միակ և հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Վինիսիուս Ժունիորը: Այս հաղթանակի շնորհիվ մադրիդյան ակումբը վաստակեց 83 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:
Զուգահեռաբար ընթացող խաղում մադրիդյան մյուս գրանդը՝ «Ատլետիկոն», սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեց «Ժիրոնային»: Տանտերերի կազմում հանդիպման 21-րդ րոպեին աչքի ընկավ Ադեմոլա Լուկմանը: Այս արդյունքից հետո «Ատլետիկոն» 69 միավորով շարունակում է կիսել 3-րդ և 4-րդ տեղերը «Վիլյառեալի» հետ:
Հիշեցնենք, որ մադրիդյան երկու ակումբներն էլ արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության լիգայի փուլում:
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































