Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է չտեղափոխվել «Բարսելոնա» Հանս-Դիտեր Ֆլիկի պատճառով։
Ինչպես հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն, գործարքը մտել է փակուղի հենց գերմանացի մասնագետի պատճառով, որը գնալով ավելի է համոզվում, որ իտալացին չի համապատասխանում իր տակտիկական համակարգին։
Նշվում է, որ Ֆլիկը լուրջ կասկածներ ունի 27-ամյա ֆուտբոլիստի որոշ տեխնիկական հատկանիշների վերաբերյալ և ակումբին խնդրել է տրանսֆերային շուկայում այլ տարբերակներ դիտարկել։
Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն մի քանի ամիս շարունակ աշխատել է այս տրանսֆերի ուղղությամբ, սակայն այժմ գործարքը հայտնվել է ձախողման եզրին։ Բացի այդ, Բաստոնիի տեղափոխությանը խոչընդոտում է նաև նրա բարձր տրանսֆերային արժեքն ու զիջումների գնալու «Ինտերի» չկամեցողությունը։



























































