Այս րոպեներին ընթանում է Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ մրցում են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։ Խաղն անցկացվում է Բարսելոնայի «Սպոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։
Այս պահին խաղի հաշիվն է 2:0՝ հօգուտ «Բարսելոնայի»:
Դաշտի տերերի հարձակվող Ֆեռան Տոռեսը հանդիպման 18-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Ավելի վաղ՝ 9-րդ րոպեին, խաղի հաշիվը բացել էր «Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 34 հանդիպումներից հետո «Բարսելոնան» վաստակել է 88 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» հանգրվանել է երկրորդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 77 միավոր։
Առաջնության նախորդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել էր «Օսասունային», իսկ Ալվարո Արբելոայի սաները 2:0 հաշվով առավելության էին հասել «Էսպանյոլի» նկատմամբ:
Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ



























































