«Կամպ Նոու» մարզադաշտում հարգանքի տուրք են մատուցել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հոր հիշատակին, որը կյանքից հեռացել է կիրակի՝ մայիսի 10-ին։
Արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային սուլիչից առաջ։
«Կապտանռնագույնները» 88 միավորով գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Սերուցքայինները» 77 միավորով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։
Եթե «Բարսելոնան» չպարտվի «Ռեալին», ապա ժամկետից շուտ կնվաճի չեմպիոնի տիտղոսը։



























































